en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Աշխատանքային քննարկում ՝ ԲԷՑ-ում

Դեկտեմբրի 11-ին, Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության և Վարկերի Բանկի (KfW) միջև ստորագրվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի 83 մլն եվրո արժողությամբ վարկային և ծրագրային համաձայնագիրը:

Որից հետո ԲԷՑ ՓԲԸ-ում տեղի է ունեցել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության, Գերմանիայի Վերականգնման Վարկերի Բանկի (KfW) և «Ֆիխտներ Ուոթեր և Տրանսպորտեյշն» ընկերության ղեկավարների և ներկայացուցիչների հանդիպումը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» (Հայաստան-Վրաստան հաղորդիչգիծ/ենթակայաններ) ծրագրով «Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության ուսումնասիրություն» (ՇՄՍԱԳ) խորհրդատվական ծառայություններին առնչվող խնդիրները:

Մեր գործընկերները