en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

CESI S.P.A ու INCICO S.P.A. համատեղ ձեռնարկությունը կմատուցի խորհրդատվական ծառայություններ

Նոյեմբերի 18-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության և CESI S.P.A (Իտալիա) ու INCICO S.P.A. (Իտալիա) համատեղ ձեռնարկության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր: Պայմանագիրը ստորագրել են ԲԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը և իտալական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչ Անդրեա Մեոլան:
Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իտալական այդ ընկերությունը ԲէՑ-ին մատուցելու խորհրդատվական ծառայություններ՝ «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագրով նախատեսված 4 ենթակայանների («Շինուհայր» «Ագարակ-2», «Արարատ-2» և «Եղեգնաձոր») վերակառուցման համար:

Մեր գործընկերները