en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

19.04.2016 | Մրցույթը կհայտարարվի մայիսի 30-ին

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել ԲԷՑ ՓԲԸ-ի և Fichtner ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են  «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց - փուլ I + II A-ի և oպցիոնալ փուլ II B-ի համար շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատում»  խորհրդատվական ծառայությունների շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներն ու հետագա անելիքները:

 

ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Անանյանը ընդգծել է ծրագրի կարևորությունը, ծրագրի հանդեպ հանրային հետաքրքրությունը և շեշտել է, որ նախատեսվածի համաձայն  մրցույթը պետք է հայտարարվի 2016թ-ի մայիսի վերջին:

 

Աշխատաքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով որոշվել է  իրականացնել՝ 400կՎ գծի ծրագծի այլընտրանք 5-ի դաշտային հետազոտությունը, Դդմաշեն /Մարաշ/Կամո ենթակայանների, Հրազդանի էլեկտրակայանների և 220կՎ ՕԳ-ների դաշտային հետազոտությունները,  Այրում ենթակայանի և դեպի Վրաստան գնացող ՕԳ-ի դաշտային հետազոտությունները:

 

ԲԷՑ ՓԲԸ տնօրենը տեղեկացրել է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն չպետք է ծառեր/անտառներ կտրվեն` հովիտների վրայով անցնող  էլեկտրահաղորդման գծի  թռիչքների պատճառով:

 

Հանդիպման մասնակիցները արձանագրել են, որ ծրագրի մրցույթը  կհայտարարվի 2016թ-ի մայիսի 31-ին:

Մեր գործընկերները