en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

06.05.2016| Ստորագրվեց «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման պայմանագիրը

    «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագիր շրջանակներում, մայիսի 6-ին,  «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության և չինական  Liaoning-EFACEC Electrical Equipment Co. LTD  և Northeast China International Electric Power Corporation համատեղ ձեռնարկության միջև ստորագրվել է  պայմանագիր՝ «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքների իրականացման համար: Պայմանագիրը ստորագրել են ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Անանյանը և  EFACEC Electrical Equipment  ընկերության նախագահ  Յու Վանգը:

    Չինական համատեղ ձեռնարկությունը ծրագրի գլխավոր կապալառու է ընտրվել ԲԷՑ ՓԲԸ հայտարարած միջազգային մրցույթի արդյունքում:

Հայաստանի էներգահամակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ (23,4 մլն ԱՄՆ դոլար): Այդ ծրագրի արդյունքում «Ագարակ» փոխանջատիչ կայանի փոխարեն մայրաքաղաք Երևանից 385կմ հեռավորության վրա, պետք է կառուցվի «Ագարակ-2» 220/110/6կՎ ենթակայանը՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով:  «Շինուհայր» 220/110/35/6կՎ ենթակայանի վերակառուցմամբ ևս նախատեսվում է  1961 թվականին շահագործման հանձնված ենթակայանը վերազինել ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով: Ենթակայանի դրվածքային հզորությունը՝ 271ՄՎԱ է: Ենթակայանը գտնվում է մայրաքաղաք Երևանից մոտ 235 կմ հեռավորության վրա: Գլխավոր կապալառուն երկու ենթակայանների հետ կապված աշխատանքները պետք է ավարտի  2018 թվականին:

    ԲԷՑ  ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Անանյանը շնորհավորել է չինացի գործընկերներին ու նշել է, որ «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգահամակրգի համար, ուստի այն պետք է իրականացվի ժամանակին ու բարձր որակով: Արամ Անանայանի խոսքով ծրագրի արդյունքում  կբարելավվի  Հայաստանի էներգահամակարգի արդյունավետությունը, կբարձրացվի ներքին էներգահաղորդման ցանցի արդյունավետությունն ու  տարածաշրջանի սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, դրանից բացի հնարավոր կլինի ապահովել էլեկտրաէներգիայի հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային փոխանակումները՝ Հայաստանի և Իրանի էներգահամակերգերի միջև:

 

Մեր գործընկերները