en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

01.07.2016 | Ստորագրվեցին պայմանագրեր գլխավոր կապալառուների հետ

 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունն այսօր «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների վերակառուցման համար պայմանագրեր է ստորագրել այն երեք կազմակերպությունների հետ, որոնք հաղթել են գլխավոր կապալառուի համար անցած տարեվերջին հայտարարված միջազգային մրցույթը:

«Հաղթանակ» ենթակայանի վերակառուցման համար հաղթող է ճանաչվել ռուսական Kaskad Energo LLC ընկերությունը (14 091 352,00 ԱՄՆ դոլար հայտի գնով), «Չարենցավան-3» ենթակայանի համար` պորտուգալական EFACEC Engenharia e Sistemas S.A. ընկերությունը (2 533 119,29 ԱՄՆ դոլար, 2 046 265,30 Եվրո և 658 639 773,45 ՀՀ դրամ հայտի գնով), «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների վերակառուցման համար` չինական XIAN ELECTRIC ENGINEERING CO. LTD ընկերությունը (համապատասխանաբար 5 105 450,14 ԱՄՆ դոլար և 9 181 847,36 ԱՄՆ դոլար հայտերի գնով):

Մինչև 2018 թվականի տարեվերջ նշված ընկերությունները «էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում, Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին, պետք է վերակառուցեն ու շահագործման հանձնեն բոլոր չորս ենթակայանները, որոնք տասնամյակների պատմություն ունեն ու դրանց վերակառուցման, ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումների փոխարինման արդյունքում նվազագույնի կհասնեն վթարային անջատումներն ու կորուստները, կբարձրանա էներգահամակարգի և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, կկրճատատվեն շահագործման ծախսերը:

 

Մեր գործընկերները