en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

11.07.2016 | Քամին տապալել է 40 մետր բարձրությամբ հենարարնները

 

Հուլիսի 10-ի երեկոյան հանրապետության տարածքում տեղացած անձրևն ու ուժգին քամին լուրջ վնասներ են պատճառել նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը: Ուժեղ քամու պատճառով վթարվել են ընկերության «Հարավային» մասնաճյուղի հաշվեկշռում գտնվող 110 կՎ լարման «Անուշ» և «Բջնի» երկշղթա օդային գծի, մոտ 40 մետր բարձրությամբ չորս հենարանները: Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի հարևանությամբ գտնվող այդ հենարաններից մեկն ամբողջությամբ տապալվել է գետնին, իսկ մյուս երեքը լուրջ վնասվել են, վնասվել են նաև հաղորդալարերը: ԲԷՑ ՓԲԸ-ն անում ամեն ինչ վթարի հետևանքները հնարավորին շուտ վերացնելու համար:

 

Մեր գործընկերները