en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

08.08.2016 | «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագրի ընթացքը գնահատվել դրական

 

Ասիական Զարգացման Բանկի առաքելության այցի շրջանակներում, օգոստոսի 8-ին, ԲԷՑ ՓԲԸ-ում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագրի իրականացման ընթացքը, մինչ օրս կատարված աշխատանքները, գնումների և մատակարարման խնդիրները: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը ողջունելով հյուրերին նշել է, որ դրական է գնահատում ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նրա խոսքով ԱԶԲ առաքելության այցը դրական ազդեցություն կունենա ծրագրի հետագա ընթացքի վրա և կնպաստի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը: ԱԶԲ ներկայացուցիչ, «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագրի ղեկավար Տիանհուա Լուոն նշել է, որ «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագիրը ԱԶԲ կողմից՝ ոլորտում իրականացվող առաջին ծրագիրն է, որն ունի պայմանագրի ընդգրկուն ձևաչափ՝ բաղկացած նախագիծից և գնումների գործընթացից: Նրա խոսքով կապալառուն պետք էւ ցուցաբերի բարձր պատասխանատվություն՝ նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու համար:

 

Մեր գործընկերները