en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

08.11.2016 | Թեհրանում կայացել է «Էլեկտրաէներգիայի միջազգային 16-րդ ցուցահանդեսը»

 

«Բարձրավոտ էլեկրացանցեր» ընկերության պատվիրակությունը նոյեմբերի 6-ին մասնակցել է Թեհրանում կայացած «Էլեկտրաէներգիայի միջազգային 16-րդ ցուցահանդեսին»: Այցի շրջանակներում ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյան հանդիպումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ ու քննարկել, այսօր իրականացվող ծրագրերի ընթացքը:

Մասնավորապես «Գամ Արաք» ընկերության գործադիր տնօրեն Նասրոլլահ Ռահնամայի հետ քննարկվել են 110կՎ Լալվար Նոյեմբերյան օդային գծի ծրագծի վերջնականացման խնդիրները, նախագծման, հենարանների պատրաստման և արտադրման գործընթացները:

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաև ԻԻՀ Էներգետիկայի նախարարության փոխնախարար պարոն Հոմայուն Հայերիի հետ:

Քննարկվել են հայ-իրանական հարաբերությունները էներգետիկ ոլորտում, մասնավորապես իրականացման փուլում գտնվող 3-րդ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքների ընթացքը:Նշվել է, որ պետք է արվի հնարավոր ամեն ինչ, ծրագիրը երկու տարվա ընթացքում ավարտելու համար: Քննարկվել է նաև իրանական խոշորագույն «Mapna» ընկերության կողմից նոր 50մՎտ հզորությամբ հողմակայանի կառուցման հնարավորությունները: «Mapna» ընկերությունը մասնագիտացած է նորագույն տեխնոլոգիաների արտադրության, մասնավորապես հողմակայանների 2,5մՎտ հզորությամբ ագրեգատների արտադրության և տեղադրման ոլորտում :

ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաև «Սանիր» ընկերության գործադիր տնօրեն Բահման Սալեհիի հետ:Քննարկվել են 3-րդ էլեկտրահաղորդման գծի և ենթակայանի կառուցման հետ կապված խնդիրները: Հանդիպման ժամանակ նշվել է, որ պետք է կատարվի ծրագրի ժամանակացույցի վերանայում, ինչը պետք է իրատեսական լինի, և որ ամենակարևորն է «Սանիր» ընկերությունը աշխատանքները իրականացնելիս պետք է հետևի ՀՀ տարածքում գործող նորմերի և ընթացակարգերի պահանջներին: Այցի շրջանակներում կայացել է նաև հանդիպում Իրանի արտահանման և զարգացման բանկի գլխավոր տնօրեն Ալի Սալեհ Աբադիի հետ:

 

Մեր գործընկերները