en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

27.12.2016 | Հուշամեդալներ ու պատվոգրեր «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատակիցներին

Հուշամեդալներ ու պատվոգրեր «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատակիցներին Դեկտեմբերի 26-ին՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը հանդիսավորությամբ նշել է Էներգետիկի մասնագիտական տոնն ու Ամանորը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկաներին շնորհավորել է Էներգետիկի օրվա, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ: -Հայասատանի տնտեսության «շոգեքարշը» «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունն է, քանի որ էներգահամակարգի հենց այս ընկերությունն է, որ առաջիկա տարիներին կապահովի Իրան-Հայաստան-Վրաստան, հետո նաև դեպի Ռուսաստան էներգետիկ միջանցքը, որի շնորհիվ մեր երկիրը կկարողանա արտահանել իր ամենամեծ պոտենցիալը՝ էլեկտրաէներգիան,- ասել է նախարարն ու մաղթել, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը զարգանա ու դառնա մեր երկրի տնտեսության ու էներգետիկ համակարգի հուսալի հենարանը: Նախարարը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում նշանակալի ավանդի համար» հուշամեդալով խրախուսել է ԲԷՑ ՓԲԸ տեխնիկական տնօրենի տեղակալ Սիմոն Իգիթբաշչյանին ու Վարկային ծրագրերի իրականացման երկրորդ բաժնի պետ Արմինե Բարսեղյանին: Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության աշխատակիցներ Սեյրան Համբարձումյանը, Արմեն Նալբանդյան, Արտեմ Սարգսյանը Վահագն Թադևոսյանը պարգևատրվել են ԱՊՀ Էլեկտրաէներգետիկական խորհրդի «Վաստակավոր Էներգետիկ» հուշամեդալով: Այդ հուշամեդալները հանդիսավորությամբ նրանց է հանձնել նախարար Աշոտ Մանուկյանը: ԲԷՑ ՓԲԸ 14 աշխատակիցներ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար արժանացել են պատվոգրերի, որը նրանց է հանձնել ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը: -Ես, վստահեցնում եմ, որ մենք միասին իրականացնելու ենք մեր բոլոր ծրագրերը և լուծելու ենք մեր առջև դրված խնդիրները,- ասել է Արթուր Բաղդասարյանը: Նա շնորհավորել է Էներգետիկի մասնագիտական տոնի ու Ամանորի առթիվ, մաղթել խաղաղ ու հաջողություններով լի տարի:

 

Մեր գործընկերները