en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

22.06.2018 | Վերսկսվել են լայնածավալ շինարարական աշխատանքները

Վերջերս իրանական կողմի հետ կայացած աշխատանքային հանդիպում-քննարկումների արդյունքում նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները:

 

«Իրան-Հայաստան 400կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի կառուցման» ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան են ներկրվում  շինարարության համար անհրաժեշտ ապրանքներն ու  սարքավորումները:  

 

Մասնավորապես օրերս իրանական 27 բեռնատարներ Հայաստան են ներկրել ու պահեստավորել HSD-10 տեսակի հենարանների մետաղական կոնստրուկցիաներ: Գծի  շինարարությունը բաժանված է վեց հատվածի  և ընդգրկում է Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերը: Արդեն իսկ  ծրագրի շրջանակներում նախատեսված 745 հողակտորներից ձեռք է բերվել 693 հողակտոր, հանրապետություն է ներկրվել 424 հենարաններ, որոնցից արդեն մոնտաժվել և տեղադրվել է 72-ը, կատարվել են 706 հենարանի նշահարման աշխատանքները: Ամբողջությամբ ձեռք է բերվել ծրագրում ներառված «Նորավան» ենթակայանի տարածքը՝ 118870 ք.մ  և  կառուցվել է 620գ.մ. պարիսպ, փորվել է ղեկավարման շենքի հիմքը:

 

Հայաստան բարձրավոլտ երրորդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման գլխավոր կապալառու կազմակերպությունն է իրանական «Սանիր» ընկերությունը։ Ծրագիրն իրականացվում է Իրանի արտահանման զարգացման բանկի և «Սանիր ՖԶԵ» ֆինանսական կազմակերպության ֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը  107,9 միլիոն եվրո է:

 

«Իրան–Հայաստան 400կՎ երրորդ  էլեկտրահաղորդման գծի» և «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350ՄՎտ-ից հասցնել մինչև 1000ՄՎտ-ի և կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը:

 

Մեր գործընկերները