en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

17.08.2018 | Շինարարություն է ընթանում ծրագծի բոլոր 6 հատվածներում ու «Նորավան» ենթակայանում

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում այսօր քննարկվել են «Իրան-Հայաստան 3-րդ Էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի նախագծման, մշակման, նյութերի և սարքավորումների ձեռքբերման, մատակարարման ու շինարարության» ծրագրի ընթացքը, առաջիկա անելիքներն ու խնդիրները: Քննարկմանը մասնակցում էին Իրանի էներգետիկայի նախարարաի տեղակալ Հ.Հայերին, «SUNIR International FZE», «Թավանիր» ընկերությունների ղեկավարները:

 

Իրանցի գործընկերները տեղեկացրել են, որ Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի («Նորավան» 400/220/20կՎ) շինարարությունը նոր թափ է ստացել , լայնածավալ աշխատանքներ են ընթանում ինչպես ծրագծի բոլոր 6 հատվածներում, այնպես էլ «Նորավան» ենթակայանում:

 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արտակ Հովակիմյանը նշել է, որ ընկերության համար առաջնային նշանակություն ունի ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման բարձր որակը: Նրա խոսքով, «Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գիծը և «Նորավան» ենթակայանը մեծ դեր ու նշանակություն ունեն Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորության մեծացման, մեր հանրապետության հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիության բարձրացման, էներգետիկ համակարգի անվտանգության և երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիության ապահովման գործում:

 

Իրանցի գործընկերները վստահեցրել են, որ արվելու է հնարավոր ամեն ինչ, եղանակային բարենպաստ պայմաններում մեծածավալ աշխատանքներ անելու և շինարարության տեմպը չթուլացնելու համար:

 

Մեր գործընկերները