en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

22.10.2018 | Գարեգին Բաղրամյանն այցելեց «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ընկերություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այցելեց  «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ,  շրջայց կատարեց ընկերությունում, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին։

 

Այնուհետ նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ  տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝  ընկերության ղեկավար և ինժեներական կազմի մասնակցությամբ։

 

Գարեգին Բաղրամյանն ընդգծեց ընկերության նախանշած ծրագրերը  սահմանված ժամկետներում և որակով իրականացնելու կարևորությունը: Այդ համատեքստում, մասնավորապես, անդրադարձ եղավ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ի ենթակայանների վերազինման ծրագրերին:

 

Անդրադառնալով էներգահամակարգում տեղի ունեցող կառուցվածքային և ծախսային օպտիմալացման գործընթացին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն ինչպես համակարգի խնդիրների լուծմանը, այնպես էլ մատուցվող ծառայությունների սակագների նվազեցմանը:

 

Մեր գործընկերները