en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

27.06. 2019 | Քննարկվել է «Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի» կառուցման ընթացքը

 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ժամանակ քննարկվել են «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի» կառուցման ծրագրի ընթացքն ու առաջիկա անելիքները:

 

Հանդիպմանը ներկա էին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերին, Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության, ինչպես նաև «Թավանիր» ընկերության ներկայացուցիչները:

 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանի խոսքով «Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գիծն ու «Նորավան» ենթակայանը կարևոր դեր ու նշանակություն ունեն Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի միջև՝ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորության մեծացման, ինչպես նաև երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիության ապահովման գործում:

 

Գծի շինարարությունը բաժանված է վեց հատվածների և ընդգրկում է Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերը: Հանդիպման մասնակիցները նշել են, որ շարունակելու են հետևողական լինել, որպեսզի բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքներն իրականացվեն պատշաճ որակով :

Մեր գործընկերները