en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

04.07.2019 | «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը միացել է «գեոպորտալ» ստեղծելու համաձայնագրին

 

Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը ստորագրել է համագործակցության համաձայնագիր, ըստ որի Կադաստրի պետական կոմիտեի նախաձեռնությամբ կստեղծվի ենթակառուցվածքների համընդհանուր միասնական տվյալների բազա: Համաձայնագրին միացել են Հայաստանում հանրային ծառայություններ մատուցող վեց ընկերություններ ևս՝ «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «ՅՈՒՔՈՄ», «ՄՏՍ Հայաստան», «Ռոստելեկոմ» և «Վեոլիա ջուր» ընկերությունները: Այս համագործակցությունը նշանակում է, որ Կադաստրի կոմիտեն ստեղծում է թվային հարթակ՝ քարտեզներով, որտեղ յուրաքանչյուր ընկերություն տեղադրում ու անընդհատ թարմացնում է իր ենթակառուցվածքների (ջրի կամ գազի խողովակների, դիտահորերի, կապուղիների էլեկտրասյուների…) տվյալները՝ Կադաստրի կոմիտեի մշակած միասնական չափորոշիչներով։ Անընդհատ ճշգրտվող ու թարմացվող այդ տվյալների հասանելիությունը կխթանի ինչպես «գեոպորտալին» միացած ընկերությունների աշխատանքի արդյունավետությունը, այնպես էլ երկրի տնտեսությունը:

 

Մեր գործընկերները