en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

08.07.2019 | Քննարկվել է «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների վերակառուցման ծրագրի ընթացքը

 

«Աշնակ» 220/110/10կՎ և «Վանաձոր-1» 110/10/6 կՎ ենթակայաններում իրականացվող վերակառուցման աշխատանքների մանրամասներն են քննարկել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության և վերակառուցման ծրագրի կապալառու՝ չինական «Xian Electric Engineering» ընկերության ղեկավարները: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) վարկավորմամբ՝ «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» և «Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրերի շջանակներում իրականացվող այս ծրագրի նպատակն է փոխարինել ենթակայանների ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները, բարձրացնել էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը, նվազագույնի հասցնել սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակը, կրճատել շահագործման ծախսերը:

 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանը նշել է, որ «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի էներգետիկ համակարգի համար: Նրա խոսքով, պետք է ճիշտ օգտագործել բարենպաստ եղանակային պայմանները, արագացնել ենթակայանների վերակառուցման աշխատանքների տեմպերն և պատշաճ կարգով ապահովել դրանց ավարտը 2019 թվականի տարեվերջին:

 

«Xian Electric Engineering» ընկերության տնօրեն Ժանգ Չոնգ իր հերթին նշել է, որ կարևորում են կատարվող աշխատանքների որակը, և որ նախատեսում են ավարտել ենթակայանների վերակառուցումը սահմանված ժամկետում:

 

Ամփոփելով հանդիպումը, կողմերը արձանագրել են, որ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ու առաջացած խնդիրների արագ լուծմանը:

 

Մեր գործընկերները