en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Լոտ 2 – Էլեկտրահաղորդման գծեր (Էլեկտրահաղորդման գծերի նախագծում և կառուցում)

ԿԷՑ (Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց)

Նախաորակավորման հայտահրավեր

  Երկիր՝   Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի անվանում՝

  Կովկասյան էլեկտրահաղորման ցանց
Լոտ 2 – Էլեկտրահաղորդման գծեր
Էլեկտրահաղորդման գծերի նախագծում և կառուցում 
Վկայակոչման համարը՝   BMZ No: 2007 66 352
Ֆինանսավորող՝   KfW բանկ

KfW բանկի

գնման համարը՝
  505479
Պատվիրատու՝   «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություն (ԲԷՑ ՓԲԸ)
Գլխավոր տնօրեն` Հայկ Հարությունյան
0084 Հայաստան, Զ․ Անդրանիկի 1 փող., Երևան,
Հեռ.՝ + 374 60380001
Էլ.փոստ՝ projects@hven.am
Հայտարարության
հրապարակման
ամսաթիվ՝
  20․04․2020թ․  

Հայտերի ներկայացման

վերջնաժամկետ՝
  07.07.2020թ. ժ․12։00 (Հայաստանի ժամանակով)
Լեզու՝   անգլերեն

Հայտի մեկ (1) բնօրինակ և երկու (2) պատճեն պետք է ներկայացվեն Պատվիրատուին

Պատվիրատուի հասցե՝   «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ
0084 Հայաստան, Զ․ Անդրանիկի 1 փող., Երևան,

 

Հայտի մեկ (1) պատճեն պետք է ներկայացվի Իրականացնող Խորհրդատուին

Խորհրդատուի հասցե՝

Fichtner GmbH & Cօ. KG

Sarweystrasse 3 , 70191 Stuttgart , Germany

Պահանջվող ծառայությունների համառոտ նկարագրություն՝

Հրավիրվում են անկախ հայտատուներ՝ ներկայացնելու համար նախաորակավորման փաստաթղթեր (համաձայն KfW ուղեցույցի) Հայաստանում լիավարտ հիմունքներով 500կՎ, 400կՎ, 220կՎ և 110կՎ էլեկտրահաղորդման գծերի նախագծման և կառուցման հետ կապված մրցութային գործընթացին մասնակցելու նպատակով: Աշխատանքի ծավալն իր մեջ կներառի նախագծումը, արտադրությունը, մատակարարումը, մոնտաժումը, շահագործումը, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի հենարանների և էլեկտրահաղորդման գծերի վրա մոնտաժվող սարքավորումների ընդունման փորձարկումը` բոլոր առումներով, որը կհամապատասխանի հաջող շահագործման պահանջներին: Աշխատանքների ավարտման համար նախատեսված ժամանակահատվածը 36 ամիս է, որից հետո հետևում է 24 ամսվա թերությունների վերացման ժամկետը։

Պատվիրատուն ակնկալում է, որ շահագրգիռ հայտատուները պետք է պահանջեն նախաորակավորման փաստաթղթերը projects@hven.am էլեկտրոնային փոստի միջոցով:

 

 

 

Մեր գործընկերները