en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

26.08.2020 | Քննարկվել է «Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի» շինարարության ընթացքը

 

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի» կառուցման ծրագրի ընթացքն ու առաջիկա անելիքները:

 

Քննարկմանը մասնակցել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատանքային խումբը՝ գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանի ղեկավարությամբ և ծրագրի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության ներկայացուցիչները՝ նորանշանակ տնօրեն Մանսուր Սայեդինի գլխավորությամբ։

 

Նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը երկու երկրների էներգահամակարգերի համար, նշել է, որ էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի կառուցման աշխատանքները պետք է իրականացվեն բարձր որակով և սահմանվածժ ժամկետում։ Նա նշել է նաև, որ ծրագրի իրականացման ընթացքում գլխավոր կապալառուին կցուցաբերվի հնարավոր աջակցություն՝ շինարարությունը պատշաճ կերպով ավարտին հասցնելու համար։

 

«ՍԱՆԻՐ» ընկերության տնօրեն Մանսուր Սայեդին իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին ծրագրի իրականացման հետ կապված ցանկացած հարցի հրատապ արձագանքելու և լուծումներ տալու պատրասակամության համար: Նրա խոսքով արվելու է հնարավոր ամեն ինչ, որ Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ գծի ու ենթակայանի շինարարությունը իրականացվի սահմանված ժամկետում ու բարձր որակով:

 

Գծի շինարարությունը բաժանված է վեց հատվածների և ընդգրկում է Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերը:

 

Մեր գործընկերները