en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

13․12․2022 | Վերակառուցվել է Լիճք» 220/110/35 կՎ լարման ենթակայանը

 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության սեփական միջոցների հաշվին վերակառուցվել է «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանը։ Ենթակայանի վերակառուցումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էլեկտրահաղորդման համակարգի հուսալիության ու անվտանգության մակարդակի բարձրացման համար։

 

Վերակառուցման աշխատանքները իրականացրել է «Կասկադ-Էներգո» ընկերությունը։ «Լիճք» ենթակայանը շահագործվում էր 1966 թվականից։ 2020 թվականին մեկնարկած աշխատանքների արդյունքում ենթակայանի ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները փոխարինվել են նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով։

 

Մասնավորապես՝ ապամոնտաժվել են 220/110/35 կՎ սարքավորումները և դրանց հիմքերը, 63 ՄՎԱ հզորությամբ երկու ավտոտրանսֆորմատորները, ինչպես նաև գծային կարգավորիչ 35/35 կՎ երկու տրանսֆորմատորները։ Տեղադրվել են 125 ՄՎԱ հզորությամբ երկու նոր ավտոտրանսֆորմատորներ, երկու՝ նոր 35/35 կՎ լարման գծային կարգավորիչ տրանսֆորմատորները, ինչպես նաև 220/110 կՎ նոր սարքավորումներ։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է 35 կՎ ՓԲՍ նոր շենք։

 

Ամբողջությամբ փոխարինվել ու թվայնացվել են նաև ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքավորումները։

 

Մեր գործընկերները