am
A reliable partner. Reliable system

06.12.2018 | «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության տնօրեն է նշանակվել Հայկ Հարությունյանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը   «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատակազմին է ներկայացրել ընկերության նորանշանակ տնօրեն Հայկ Հմայակի Հարությունյանին:

 

Նախարարի պաշտոնակատարը  շնորհավորել է նորանշանակ տնօրենին և մաղթել բեղմնավոր ու  հետևողական աշխատանք ոլորտի կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ:

 

Գարեգին Բաղրամյանն ընդգծել է նախատեսված ծրագրերը ԲԷՑ–ի կողմից որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու կարևորությունը՝ բացառելով անարդյունավետ, ոչ նպատակային ծախսերը։

 

Անդրադառնալով էներգահամակարգում տեղի ունեցող կառուցվածքային և ծախսային օպտիմալացման գործընթացին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն ինչպես համակարգի խնդիրների լուծմանը, այնպես էլ մատուցվող ծառայությունների սակագների նվազեցմանը։ 2019թ.-ի փետրվարի 1-ից կգրանցվի ընկերության աշխատողների աշխատավարձերի բարձրացում 15%-ով:

 

Հայկ Հարությունյանը  շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին  վստահության համար և հավաստիացրել, որ թիմային արդյունավետ աշխատանքով կկարողանան  հաջողություն արձանագրել:

 

Our partners