am
A reliable partner. Reliable system

11.11.2021թ.| «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման վերաբերյալ

ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի N 1060-Ա որոշմամբ նախատեսվել է ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով համապատաuխան չափով նվազեցնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կանոնադրական կապիտալը:

ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի N 1060-Ա որոշման կատարումն ապահովելու նպատակով՝ Ընկերությունն օրենքով սահմանված կարգով նախաձեռնել է կանոնադրական կապիտալի նվազեցման գործընթաց, որի արդյունքում Ընկերության բաժնետերերի արտահերթ ժողովի կողմից 2021թ. նոյեմբերի 11-ին ընդունվել է կանոնադրական կապիտալի փոփոխման (նվազեցման) վերաբերյալ որոշում, որի արդյունքում Ընկերության կանոնադրական կապիտալը նվազում է 2,819,043.26582526 ՀՀ դրամով և կազմում է 10,629,495,889.9728 ՀՀ դրամ:

Առարկությունների առկայության դեպքում անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում տեղյակ պահել Ընկերությանը:

Our partners