en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Մեկնարկել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող օգտագործված տրանսֆորմատորային յուղի, սև մետաղի և թուջի աճուրդի միջոցով վաճառքի գործընթացը

«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ն իրականացնելու է «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով բաց աճուրդ, որի ընթացքում վաճառվելու են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության.

  1. Շուրջ 21149 կգ օգտագործված տրանսֆորմատորային յուղ, որը գտնվում է ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Կարեն Դեմիրճյան փողոց 1ա հասցեում, միավորի մեկնարկային գինը` ներառյալ ԱԱՀ-ն` 260 ՀՀ դրամ: Լոտի մեկնարկային գինը` 5498740 ՀՀ դրամ:
  2. Շուրջ 88065 կգ օգտագործված տրանսֆորմատորային յուղ, որը գտնվում է ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի փողոց 77 հասցեում, միավորի մեկնարկային գինը` ներառյալ ԱԱՀ-ն` 260 ՀՀ դրամ: Լոտի մեկնարկային գինը` 22896900 ՀՀ դրամ:
  3. Շուրջ 10220 կգ օգտագործված տրանսֆորմատորային յուղ, որը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ղարսի խճուղի 27/1 հասցեում, միավորի մեկնարկային գինը` ներառյալ ԱԱՀ-ն` 260 ՀՀ դրամ: Լոտի մեկնարկային գինը` 2657200 ՀՀ դրամ:
  4. Շուրջ 43609 կգ սև մետաղ, որը գտնվում է ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Կարեն Դեմիրճյան փողոց 1ա հասցեում, միավորի մեկնարկային գինը` ներառյալ ԱԱՀ-ն` 42 ՀՀ դրամ: Լոտի մեկնարկային գինը` 1831578 ՀՀ դրամ:
  5. Շուրջ 45250 կգ թուջ, որը գտնվում է ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Կարեն Դեմիրճյան փողոց 1ա հասցեում, միավորի մեկնարկային գինը` ներառյալ ԱԱՀ-ն` 42 ՀՀ դրամ: Լոտի մեկնարկային գինը` 1900500 ՀՀ դրամ:

Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ, գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը: Լոտերը մասնատվել չեն կարող:

Աճուրդը տեղի է ունենալու 2021թ.հունիսի 7-ին, ժ. 11:00-ին ՀՀ, ք. Երևան, Մովսես Խորենացի 15 հասցեում («Էլիտ պլազա» բիզնես կենտրոն, Գյուլբենկյան սրահ):

Աճուրդն ամբողջությամբ կամ որևէ լոտի մասով չկայանալու դեպքում հաջորդ աճուրդները կազմակերպվում են դասական եղանակով, յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն ժամին, բորսային հարթակում՝ հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մովսես Խորենցի 8:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (041) 11-31-21 հեռախոսահամարով կամ այցելել www.bider.am կայքը:

Մեր գործընկերները