Նորություններ

10 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց » ծրագրի համար

ՀՀ ֆինանսների նախարարությունում մայիսի 30-ին ստորագրվել է Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի կողմից «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրին տրամադրված 10 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը: Համաձայնագիր ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության տնօրեն Արամ Անանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Կովկասում KFW գրասենյակի տնօրեն Լարս Օերմանը: Տեղեկացնենք, որ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց » ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո, որից 85.2 մլն եվրո վարկը տրամադրել է KFW բանկը` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից: Միաժամանակ Ծրագրի 1-ին փուլը համաֆինանսավորվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ 10 մլն եվրո արժողությամբ վարկային միջոցներով: Այժմ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ներդրումային փաթեթին ավելացել է նաև Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրված 10 մլն եվրո դրամաշնորհը: Ծրագրի շրջանակներում տրամադրված գումարը օգտագործվելու է բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի, Այրումում 500/400/220կվ հզորությամբ ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի շինարարության և միացման համար: Ծրագիրը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգահամակարգի համար, քանի որ Այրումում տեղակայված 500/400/220կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի միջոցով հնարավոր կլինի միմյանց կապել Հայաստանի և Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերը, ամրապնդել տարածաշրջանային էներգահամակարգերի անվտանգությունը, ինչպես նաև ապահովել զուգահեռ աշխատանքի հնարավորությունները: Դրանից բացի հայկական և վրացական էլեկտրաէներգետիկ ցանցերը միացնելով միմյանց՝ Հարավային Կովկասի տարածաշրջանն ապահովել էլեկտրաէներգիայի հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային փոխանակման կարողություններով:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group