Մեր մասին

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 20.07.98թ. N 450 որոշման հիման վրա: Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Ընկերությանը տրված գործունեության լիցենզիայով, այլ իրավական ակտերով:
Ընկերությունը շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություն է:


Ընկերությունն, իր հաշվեկշռում գտնվող 220/110 կՎ էլեկտրական ցանցով, ՀՀ ներքին տարածքում էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման ծառայություններ է մատուցում բաշխիչ ցանցին, սպասարկում և շահագործում է հաղորդման ցանցը, հաղորդման ցանցով իրականացնում է իր և (կամ) ներկրողի (ներկրողների) և (կամ) բաշխողի և (կամ) սպառողների և (կամ) արտահանողի սեփականությունը հանդիսացող էլեկտրական էներգիայի հաղորդում, ինչպես նաև էլեկտրական էներգիայի տարանցում երրորդ երկրներ, ապահովում է իր սեփականությունը հանդիսացող կամ իր տնօրինության տակ գտնվող հաշվիչների պլանային և արտապլանային նորոգումներն ու պետական ստուգաչափումը, կատարում է էներգետիկ օբյեկտների նախագծային աշխատանքներ, կառուցում է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր, ՀՀ կառավարության և պետական ներդրումային ծրագրերի շրջանակներում միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող փոխառու, դրամաշնորհային, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին զբաղվում է ՀՀ տարածքում էներգետիկ օբյեկտների կառուցմամբ և վերակառուցմամբ:


Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝ էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում, հողմաէլեկտրակայանի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրություն, բարձրավոլտ էներգետիկ օբյեկտների և էլեկտրահաղորդման գծերի կառուցում, հաղորդման ցանցի սպասարկում և շահագործում, հաղորդման ցանցի ընդլայնում և զարգացում, ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում, շուկայի ազատականացման գործառույթների իրականացում։


ԲԷՑ» ՓԲԸ հաշվեկշռում հաշվառված են տասնհինգ 220կՎ և 110կՎ ենթակայաններ (2561 ՄՎԱ ընդհանուր հզորությամբ), մեկ՝ 220կՎ «Ագարակ» փոխանջատման կետ, որը վերակառուցում է որպես 220/110/6 կՎ «Ագարակ-2» ենթակայան։ Հաշվառված են նաև 330, 220 և 110կՎ օդային գծեր (1914,7կմ ընդհանուր երկարությամբ) և «Լոռի» հողմաէլեկտրակայանը՝ 2,64ՄՎտ հզորությամբ:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group