Նորություններ
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատանքային խումբը՝ գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանի ղեկավարությամբ այցելել է 220 կՎ «Արարատ-2», 400/220/20 կՎ «Նորավան» և 220/110/ կՎ «Ագարակ-2» ենթակայաններ, դիտարկել ենթակայանների վերակառուցման աշխատանքների ընթացքը։ Այցի նպատակն էր՝ տեղում ծանոթանալ ենթակայաններում կատարված աշխատանքներին, քննարկել վերակառուցման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաև առաջիկա անելիքները։
«Արարատ-2» ենթակայանի վերակառուցման աշխատանքները դիտարկելուց հետո, Դավիթ Միրզոյանը, ծրագրերի պատասխանատուներին տվել է ստույգ հանձնարարականներ՝ շինարարության ընթացքում տեղ գտած թերություններն ու բացթողումները հստակ ժամկետներում վերացնելու ու շտկելու ուղղությամբ։
«Ագարակ-2» ենթակայանում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության կողմից ստեղծված հանձնաժողովն իրականացրել է ենթակայանի վերակառուցման շրջանակներում՝ փաստացի կատարված աշխատանքների ծավալների ճշգրտում:
Աշխատանքային շրջայցի հաջորդ կանգառը «Նորավան» ենթակայանում էր։ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի կառուցում» ծրագրի շրջանակներում «Նորավան» ենթակայանում շարունակվում են շինարարական աշխատանքները, մալուխների փռման և ջրահեռացման համակարգի բետոնացման, հողի հետլցման աշխատանքները, կատարվում են նաև բազալտե սալիկներով երեսապատման աշխատանքները: «Նորավան» ենթակայանում ևս գլխավոր տնօրենի կողմից տրվեցին հանձնարարականներ՝ ծրագրի ավարտը սահմանված ժամկետում ապահովելու համար:
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ
Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր
Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր
«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Copyright 2026. Design and development by G Design Group


















