Նորություններ
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատանքային խումբը` գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանի ղեկավարությամբ այցելել է «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի եւ համապատասխան ենթակայանի (400/220/20 կՎ «Նորավան») կառուցում» ծրագրի տեղանքներ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ենթակայաններում եւ էլեկտրահաղորդման օդային գծում կատարված աշխատանքներին, քննարկել աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաեւ առաջիկա անելիքները:
«Նորավան» ենթակայանում աշխատանքները դիտարկելուց հետո Դավիթ Միրզոյանը ծրագրի պատասխանատուներին տվել է ստույգ հանձնարարականներ` աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու ուղղությամբ, ինչպես նաեւ նշել է որոշ աշխատանքներ, որոնց իրականացումը կարագացնի ենթակայանը լարման տակ դնելու գործընթացը։
Աշխատանքային շրջայցը շարունակվել է Տաթեւ համայնքի վարչական տարածքում` դիտարկելով էլեկտրահաղորդման օդային գծի հենարանների մոնտաժման աշխատանքների ընթացքը: Տեղի է ունեցել հանդիպում կապալառուի եւ ենթակապալառուի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ գլխավոր տնօրենը պահանջել է հնարավորինս շուտ վերսկսել հաղորդալարերի լարաձգման աշխատանքները։
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ
Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր
Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր
«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Copyright 2026. Design and development by G Design Group


















