Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ըկերության աշխատակիցները այցելեցին «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատուն: Մանկատանն ապրող, ծնողական խնամքից զուրկ, բայց միշտ ընտանեկան ջերմությամբ շրջապատված փոքրիկների համար օրը դարձավ ավելի տոնական ու գունեղ:
Նվերներ, հեքիաթի սիրված հերոսներ, երգ ու պար: Ահա այն ամենը, ինչ պետք է երեխաներին ժպտալու եւ անկեղծ ուրախանալու համար: