Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Գարնանային այս գեղեցիկ օրվա առթիվ մաղթում եմ մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք: Եղեք առողջ ու գեղեցիկ: Թող միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի ձեր ընտանիքներում և մեր հայրենիքում:
Մարտի 8-ը մեզ համար առիթ է՝ արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ և վերահաստատելու մեր պատրաստակամությունը՝ անել ավելին հանուն մեր մայրերի, մեր կանանց, քույրերի ու դուստրերի:
Մեկ անգամ ևս շնորհավորում ու մաղթում եմ ձեզ բարեկեցություն, սեր ու լավատեսություն: