Նորություններ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը մասնակցել է ԱԶԲ հիսունամյակի ծառատունկին

Նոյեմբերի 4-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հիսունամյակի և Հայաստանի հետ գործընկերության տասնմեկամյակի ծառատունկին: Երևանի «Կարմիր Բլուր» թանգարանի տարածքում կազմակերպված ծառատունկի նպատակն էր վերականգնել «Կարմիր բլուրի» երբեմնի անտառը, որը ոչնչացվել էր մոտ 25 տարի առաջ:

«ԱԶԲ-ն հպարտ է վերջին հիսուն տարիների ընթացքում Ասիայի և խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի նշանակալի վերափոխման գործում իր ունեցած դերակատարման համար», - ասել է ԱԶԲ-ի հայաստանյան մշտական ներկայացուցչության ղեկավար Շեյն Ռոզենթալը:- «ԱԶԲ-ն աշխատում է Հայաստանի հետ 2005 թվականից ի վեր, և մենք շարունակելու ենք արձագանքել երկրի առաջնահերթ կարիքներին՝ տնտեսական աճը խթանելու և ժողովրդի կյանքի որակը բարելավելու համար»:

Միջոցառմանը ներկա էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և ծրագրեր իրականացնող տարբեր խմբեր «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ից, Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, Հայաստանի տարածքային զարգացման գործակալությունից, Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունից: Հյուրերը շնորհավորել են ԱԶԲ-ի գործընկերներին հոբելյանի կապակցությամբ ու մաղթել են արդյունավետ աշխատանք:

ԱԶԲ-ն աշխատում է Հայաստանի կառավարության հետ 2005 թվականից սկսած և արդեն հաստատել է 1,04 մլրդ ԱՄՆ դոլարի չափով 22 վարկի տրամադրումը, ներառյալ՝ մասնավոր հատվածին տրամադրված 6 վարկ՝ 130 մլն ԱՄՆ դոլարի չափով, ևտեխնիկական աջակցության նպատակով հատկացված թվով 21 դրամաշնորհ՝ 12,3 մլն ԱՄՆ դոլարի չափով: Վերջին տասնամյակի ընթացքում ԱԶԲ-ն ֆինանսավորել է առաջնային ներդրումները տրանսպորտի, ջրամատակարարման և ջրահեռացման և էներգետիկայի ոլորտներում և աջակցել է գործարար միջավայրը բարելավելու և կանանց շրջանում ձեռներեցությունը խթանելու կառավարության ջանքերին: ՀայաստանումԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվածծրագրերից են՝ Երևանի կարևոր նշանակության կապող մայրուղիների և «Հյուսիս-հարավ» մայրուղու գերակա նշանակության հատվածների արդիականացումը, ինչպես նաև «Սևան-Հրազդան կասկադ» հիդրոէներգետիկայի համակարգի և «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի արդիականացումը:

ԱԶԲ-ն շարունակելու է աջակցել երկրի ներքին և արտաքին տրանսպորտային կապերի բարելավմանը, ինչպես նաև քաղաքային միջավայրի, էներգետիկ և սեյսմիկ անվտանգության համակարգերի արդիականացմանը: Հայաստանում ներկայացնելով միջազգային լավագույն փորձը՝ ԱԶԲ-ն կամրապնդի երկրի զարգացման համար կատարած իր ոչ դրամական ներդրումները՝ շեշտը դնելով նորարարության և մասնավոր հատվածի կողմից խթանվող աճի վրա:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group