Նորություններ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացվել է 615,2 մլն դրամով

Փետրվարի 28-ի նիստում կառավարությունը որոշում կայացրեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին ազատել 2017 թ. գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջեի հանդեպ առաջացած 615,2 մլն դրամ շահութաբաժին վճարումից եւ այդ գումարի չափով՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով՝ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. «Կանոնադրական կապիտալում 50 եւ ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող առեւտրային կազմակերպությունների կողմից շահութաբաժինները հաշվարկվում եւ վճարվում են պետբյուջե:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ենթակայության՝ 100% պետական բաժնեմասով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված էլէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնում «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի եւ համապատասխան ենթակայանի կառուցում» ներդրումային ծրագրի իրականացման համար ներգրավված միջոցների 2019 եւ 2020 թվականների ընթացքում մարման եւ սպասարկման համար նախատեսվել է 5 742,0 մլն դրամ:

Այդ գումարի (եկամտի) գծով հաշվետու ժամանակահատվածում ծախսեր չեն առաջացել, դրանով պայմանավորված 5742,0 մլն դրամ եկամտի գումարը առաջացրել է շահութահարկի պարտավորություն (1 148,4 մլն դրամ), որը փաստացի վճարվել է Ընկերության կողմից:

Որոշմամբ սահմանված Կարգի  համաձայն միայն վերը նշված` 5 742,0 մլն դրամ եկամտից (ծախս չունեցող) առաջանում է 2 296,8 մլն դրամ շահութաբաժնի պարտավորություն: Սակայն մնացած գործոններով պայմանավորված (մասնավորապես՝ արտարժույթի եւ արտարժույթով արտահայտված Ընկերության շուրջ 54,5 մլրդ դրամ պարտավորությունների վերագնահատումից առաջացել է 2604,5 մլն դրամ բացասական տարբերություն (վնաս), իսկ հիմնական միջոցների արժեզրկումից վնասը կազմել է 1146,8 մլն դրամ) 2017թ. գործունեության արդյունքներով ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի պարտավորությունը կազմել է 615,255 մլն դրամ:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group