ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 8-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 526-Ն որոշմամբ թույլատրվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ նաև Ընկերություն) 2,007.14 մլն դրամով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց և Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմuերի մարման միջոցով` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով` համապատաuխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 8-ի N 526-Ն որոշման կատարումն ապահովելու նպատակով՝ Ընկերությունն օրենքով սահմանված կարգով նախաձեռնել է կանոնադրական կապիտալի նվազեցման գործընթաց, որի արդյունքում Ընկերության բաժնետերերի արտահերթ ժողովի կողմից 2021թ. հունիսի 4-ին ընդունվել է կանոնադրական կապիտալի փոփոխման (նվազեցման) վերաբերյալ որոշում, որի արդյունքում Ընկերության կանոնադրական կապիտալը նվազում է 1,425,689,933.2 ՀՀ դրամով և կկազմի 9,414,949,310.0 ՀՀ դրամ:
Առարկությունների առկայության դեպքում անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում տեղյակ պահել Ընկերությանը: