
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության նախաձեռնությամբ հուլիսի 25-ին տեղի է ունեցել էներգահամակարգի ընկերությունների՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Հարազդանի ՋԷԿ», «Հարազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ», «Հայաստանի էլեկտրացանցեր», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Երևանի ՋԷԿ» ընկերությունների տեխնիկական ղեկավարների ու ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել էլեկտրաէներգետիկական համակարգի առաջ ծագած խնդիրների լուծման ուղիները, առաջիկա աշուն-ձմեռ ժամանակհատվածում ՝ էլեկտրաէներգիայի առավելագույն բեռնվածքի ժամանակ՝ համակարգի անխափան և հուսալի աշխատանքն ապահովելու միջոցառումները, ինչպես նաև համակարգում իրականացվող ներդրումային ու վարկային ծրագրերի իրականացման ընթացքում փոխհամագործակցված աշխատելու անհրաժեշտությունը: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ փորձի փոխանակման. խնդիրները համատեղ ու արդյունավետ լուծելու տեսանկյունից: