
Հայոց ցեղասպանության 102-ամյակին՝ ապրիլի 24-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատակազմն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: