Նորություններ

Կայացավ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի Լոտ 1-ի՝ «Դդմաշեն» ենթակայանի կառուցման գլխավոր կապալառուի ընտրության գնումներն իրականացնող մրցութային հանձնաժողովի առաջին հրապարակային նիստը

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում տեղի ունեցավ  Վերականգնման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ) ծրագրով նախատեսված Լոտ 1-ի՝ «Դդմաշեն» ենթակայանի կառուցման գլխավոր կապալառուի ընտրության գնումներն իրականացնող մրցութային հանձնաժողովի առաջին հրապարակային նիստը։

Մրցութային հանձնաժողովի նախագահ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանը տեղեկացրեց, որ Լոտ 1-ի գլխավոր կապալառուի ընտրության մրցույթին մասնակցելու համար մինչև սահմանված վերջնաժամկետը հայտ են ներկայացրել երկու ընկերություն՝ «Անդրիթս»  ընկերությունը (Andritz GmbH) և «Չայնա Նեշնլ Էլեքթրիք Ինջենիիրինգ» ընկերությունը (China National Electric Engineering Co.,Ltd.)։ 

Հետևելով Մրցութային փաստաթղթերի «Ցուցումներ հայտատուներին» բաժնի ընթացակարգին՝ նիստի ընթացքում բացվեցին միայն մրցույթին մասնակից հայտատուների կողմից ներկայացված տեխնիկական հայտերը: «Ֆիխթներ» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչը՝ հայտատու ընկերությունների  ներկայացուցիչների աջակցությամբ,  այբբենական կարգով  բացեցին և ստուգեցին փաստաթղթերի ամբողջականությունը: Իսկ չբացված ֆինանսական  առաջարկները հանձնվեցին մրցութային հանձնաժողովի նախագահին՝ ի պահ։ Հանձնաժողովի նախագահ Դավիթ Միրզոյանը նշեց, որ դրանք  կբացվեն միայն տեխնիկական հայտերի գնահատման հաշվետվության հաստատումից հետո, իսկ  հաղթած հայտատուի հետ գլխավոր կապալառուի լիավարտ հիմունքներով պայմանագրի կնքումը հնարավոր կլինի տեխնիկական և ֆինանսական հայտերի մանրամասն ուսումնասիրելուց, համապատասխան հաշվետվությունները սահմանված կարգով հաստատելուց հետո:       

Հայտատուների կողմից ներկայացված տեխնիկական առաջարկները դիտարկելու և դրանց արդյունքները հանձնաժողովին ներկայացնելու նպատակով որոշվեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի հրամանով ստեղծել աշխատանքային խումբ։

Մրցութային հանձնաժողովի հրապարակային նիստին առցանց եղանակով հետևում էին  նաև «Ֆիխթներ» խորհրդատվական ընկերության և հայտատուների այլ ներկայացուցիչներ։ 

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2025. Design and development by G Design Group