Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ըներության ղեկավարության հետ քննարել են «Իրան-Հայաստան 400կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվող և իրականացվելիք աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպման մասնակիցները կարարևորել են «Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գիծ և «Նորավան» ենթակայանի դերն ու նշանակությունը Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորության մեծացման, մեր հանրապետության հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիության բարձրացման, էներգետիկ համակարգի անվտանգության և երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիության ապահովման գործում:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ընկերության համար առաջնային նշանակություն ունի ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման կատարողականը: Նրա խոսքով ընկերության կողմից ստեղծվել են բոլոր պայմանները աշխատանքների լիարժեք իրականացման համար: Նա շեշտել, որ եղանակային պայմանները շատ բարենպաստ են և պետք է մեծ ծավալի աշխատանքներ կատարվեն՝ ծրագիրն արդյունավետ և ժամանակին իրականացնելու նպատակով:
Անդրադառնալով ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին արձանագրվել է, որ դրանք բարեհաջող ընթանում են և արդյունքներն ակնհայտ են։