
Ապրիլի 26-ին, ԲԷՑ ընկերությունում, տեղի ուեցավ Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի կողմից ֆինանսավորվող «Էլեկտրամատակարաման հուսալիության» ծրագրի շրջանակներում «Նոյեմբերյան» և «Լալվար» 110կՎ օդային էլեկտրահաղորդման գծերի փոխարինման գլխավոր կապալառուի ընտրության մրցութային փաթեթների բացումը: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Բելառուսը, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանն ու Իրանը ներկայացնող 11 ընկերություններ, որոնց հայտերը բացվեցին ըստ հերթականության: ԲԷՑ ՓԲԸ աշխատանքային խումբը կուսումնասիրի ներկայացված հայտերը և դիտարկման վերաբերյալ հաշվետվությունը կներկայացնի մրցութային հանձնաժողովին: