Նորություններ

Ներկայացվել են ներդրումային ծրագրերի ընթացքն ու անելիքները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել ներդրումային հանձնախմբի հերթական նիստը, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը: Նախարարության պատասխանատուները և ենթակայությամբ գործող պետական ընկերությունների ղեկավարները զեկուցել են 2017-2019թթ. իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը, 2017թ. անելիքներն ու խնդիրները:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանի հաղորդմամբ, Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Շուրջ 76 մլն. եվրո արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել 672 հողակտոր և հենարանների կառուցման շինարարության թույլտվություններ՝ 60 համայնքներում: Ներկրվել և պահեստավորվել են 1965 տոննա ընդհանուր քաշով հենարանների մետաղական կոնստրուկցիաներ, կառուցվել են շուրջ 100 կմ մոտեցման ճանապարհներ, ավարտվել են բոլոր 706 հենարանների նշահարման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում շուրջ 33 մլն. եվրո արժողությամբ «Նորավան» ենթակայանի համար ձեռք է բերվել անհրաժեշտ 12 հա տարածքը: Կառուցվել է 620 գծամետր պարիսպ, փորվել է ղեկավարման շենքի հիմքը։

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ գնահատման փուլում են Հայաստան-Վրաստան օդային գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման կապալառու կազմակերպությունների ընտրության համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը: 188 մլն. եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է ավարտել 2019թ.։

Ընթանում են «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1», «Ագարակ-2», «Շինուհայր» և «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքները, որոնց ներդրումային գումարը կազմում է 50,5 մլն. դոլար։ «Հրազդան-Շինուհայր» 220կՎ օդային գծի կառուցման 26,5 մլն. դոլար ծրագրի շրջանակներում հնդկական «Կալպատառու» ընկերությունը շարունակում է շինարարությունը: Ծրագրի տնտեսումների հաշվին կկառուցվի նաև «Նոյեմբերյան-Լալվար» օդային գիծը, որի շինարարությունը կսկսվի գարնանը:

-Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը փոխկապակցված են: Դրանց իրականացման ընդհանուր ծավալից է կախված յուրաքանչյուր ծրագրի արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին նպաստելու է երկրի էներգահամակարգի հուսալիության և արդյունավետության բարձրացմանը: Ուստի չափազանց կարևոր է հաստատված ժամանակացուցերի հստակ պահպանումն ու աշխատանքների կատարման որակը: Այս ծրագրերի իրականացմամբ կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր,- ամփոփելով նիստը՝ ասել է Աշոտ Մանուկյանը:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group