
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ստացել է «Օրինապահ հարկ վճարողի» կարգավիճակ։ Սեպտեմբերի 7-ին այդ կարգավիճակը հավաստող հավաստագիրը ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանին է հանձնել պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը։