Նորություններ
Հուլիսի 31-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանը և ընկերության պատասխանատուները այցելել են «Նորավան» ենթակայան՝ տեղում ծանոթանալու «Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ենթակայան» օբյեկտի շինարարության ծրագրի ընթացքին: Պաշտոնյաները շրջել են ենթակայանի տարածքում, հանդիպել ծրագրի կապալառու «Սանիր» ընկերության ներկայացուցիչների ու աշխատակիցների հետ և ստացել մանրամասն տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Գլխավոր տնօրենը ներկայացրել է նաև առաջիկայում իրականացվելիք աշխատանքները՝ միաժամանակ ընդգծելով, որ ծրագիրը կարևոր նշանակություն ունի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:
Այցի ավարտին պաշտոնյաները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու հետևել ծրագրի իրագործման ընթացքին:
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ
Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր
Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր
«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Copyright 2026. Design and development by G Design Group


















