Նորություններ
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին իրականացվել է «Աշնակ» 220/110/10կՎ ենթակայանի վերակառուցման ծրագիրը։ Ծրագրի կապալառուն՝ Xian Electric Engineering Co. Ltd ընկերությունն էր։ Ծրագրի նպատակն էր բարձրացնել Հայաստանի էլեկտրահաղորդման համակարգի հուսալիությունն ու անվտանգության մակարդակը:
«Աշնակ» 220/110/10կՎ ենթակայանը շահագործման էր հանձնվել 1987թ.։ Ենթակայանը գտնվում է Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա, զբաղեցնում է 5,1 հա տարածք։
«Աշնակ» ենթակայանի ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները փոխարինվել են ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով։ Վերակառուցման շրջանակներում արդիականացվել են 220կՎ և 110կՎ սաքավորումները, փոխարինվել են 220/110/10 կՎ երկու ավտոտրանսֆորմատորները, հիմնանորոգվել են գծային կարգավորիչ 10/10 կՎ տրանսֆորմատորները։ Ամբողջությամբ վերակառուցվել է 10 կՎ ՓԲՍ շենքը, արդիականացվել են սարքավորումները։ Կառուցվել են ղեկավարման ու պահակային նոր շենքեր։ Ամբողջությամբ փոխարինվել ու թվայնացվել են ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքավորումները։ Վերագործարկվել է նոր տիպի SCADA համակարգ։
«Աշնակ» 220/110/10կՎ ենթակայանը ապահովում է «Հայկական ատոմային էլեկտրակայանի» կապը՝ «Գյումրի 2» և «Վանաձոր 2» եթակայանների հետ
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ
Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր
Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր
«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Copyright 2026. Design and development by G Design Group


















