
«Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագրի շրջանակներում շարունակվում է 400/220/20կՎ «Նորավան» ենթակայանի շինարարությունը։ Արդեն ավարտվել են բարձր լարման սարքավորումների հիմքերի բետոնացման, և սարքավորումների մոնտաժման աշխատանքները, ներկրվել են ցածր լարման սարքավորումներն ու ռելեական պաշտպանության, ավտոմատիկայի սարքավորումները։ Ընթացքում են շենք-շինությունների և արտաքին պարիսպի կառուցման աշխատանքները: Ծրագրի կապալառուն՝ Իրանի Էներգետիկ և ջրային սարքավորումների ծառայությունների արտահանման «Սանիր» ընկերությունն է։
400/220/20կՎ «Նորավան» ենթակայանը գտնվում է Երևանից շուրջ 200 կմ հեռավորությամբ՝ Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրում, զբաղեցնում է 12 հա տարածք։ Ենթակայանում տեղակայվող հզորությունը կազմում է 400ՄՎԱ։