
Հարգելի էներգետիկներ
Դեկտեմբերի 22-ին, տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը: Այդ դժվարին ու պատասխանատու մասնագիտության հետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն կատարում են իրենց աշխատանքը տարվա բոլոր օրերին և ժամերին:
Ջերմորեն շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ Էներգետիկի օրվա առթիվ, մաղթում եմ անվտանգ և բեղմնավոր աշխատանք, նորանոր հաջողություններ` ի նպաստ Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման: