«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում այսօր տեղի է ունեցել տարեմուտի ընդունելություն, որտեղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ներկաներին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթել բեղմնավոր աշխատանք, առողջություն, երջանկություն և հաջողություններ:
Հակոբ Վարդանյանը անցնող տարին գնահատել է բավական արդյունավետ և նշել, որ 2019 թվականին դրվել են լավ հիմքեր՝ հաջորդ և հետագա տարիներին լուրջ արդյունքներ ունենալու համար:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանը շնորհավորել է գորընկերներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել է, որ 2020 թվականը լինի բազում հաջողությունների, վերելքների և նորանոր ձեռքբերումների տարի: Նա վստահեցրել է, որ իրականցվող արդյունավետ աշխատանքները շարունակական են լինելու: