Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության՝ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնակիորեն շահագործման ու պահպանման ծախսերի փոխհատուցման նպատակով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների 1-ին մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը, «Բաժնետիրական ընկերությունների մաuին» oրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 67-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ 2 կետերը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1.«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների: 2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը 2,453.47 մլն դրամով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման դիմաց: 3. Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով` համապատաuխան չափով նվազեցնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: 4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջը կատարելուց հետո եռամսյա ժամկետում՝ 1) իրականացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացմամբ՝ 2,453.47 մլն դրամի չափով. 2) Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխումը և դրանով պայմանավորված կանոնադրությունների փոփոխությունների պետական գրանցումը:
News
Reliable partner, reliable system
Credit and grant programs
Caucasus Transmission Network I-III (Armenia-Georgia Transmission Line/Substations) Project, financed by KfW Bank
“ Electricity Transmission Network Improvement’’ Loan Project Reconstruction of 220/110/6 kV «Ararat-2» substation
“Electricity Supply Reliability Project - Additional financing” LoanProject Reconstruction of “Vanadzor-1”, “ Charentsavan-3 ” “Zovuni” substations
OUR PARTNERS
Copyright 2024. Design and development by G Design Group