Կորոնավիրուսի դեմ պայքարի յուրահատուկ միջոց են «գտել» «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Արևմտյան» մասնաճյուղի աշխատակիցները:
Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ 2020 թվականին 10 միլիոն ծառ տնկելու կոչին, նրանք «Արևմտյան»մասնաճյուղի Գյումրի և Թալին քաղաքների 220կՎ ենթակայանների ոչ արտադրական տարածքներում, ապրիլի 1-8-ը, իրականացրել են /պահպանելով սոցիալական հեռավորություն և անվտանգության կանոնները/ մրգատու ծառերի (ծիրան, խնձոր, տանձ, սալոր, դեղձ, սեկևվիլ, բալ և այլն) ծառատունկ` մոտ 550 ծառ: