Տեխնիկական տեղեկատվություն

Անվտանգության կանոններ

Զգուշացե՛ք 110 կՎ և 220 կՎ բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծերից


110 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի անվտանգության գոտին (եզրային հաղորդալարերից՝ դրանց չշեղված դիրքի
դեպքում) կազմում է 20 մետր։


220 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի անվտանգության գոտին (եզրային հաղորդալարերից՝ դրանց չշեղված դիրքի
դեպքում) կազմում է 25 մետր։


Արգելվում է էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում տեղադրել ավտոլցակայանների և այլ
վառելիքաքսուքային նյութերի պահեստարաններ։


Արգելվում է հաղորդալարերի և հենարանների վրա կողմնակի առարկաներ նետել կամ մոտենալ դրանց, բարձրանալ
հենարանների վրա, հաղորդալարերի վրա բացթողնել օդապարիկներ, թռչող ապարատների մարզական մոդելներ, կազմակերպել
մարզահրապարակների, մարզադաշտերի, շուկաների, հասարակական փոխադրամիջոցների և բոլոր տեսակի մեքենաների ու
մեխանիզմների կանգառներ, անցկացնել բազմամարդ միջոցառումներ, որոնք կարող են խախտել էլեկտրահաղորդման գծերի
բնականոն աշխատանքը, հանգեցնել դրանց վնասմանը կամ դժբախտ պատահարների։


Արգելվում է 110 կՎ և 220 կՎ բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծերի հենարանների մոտ և հաղորդալարերի
տակ խարույկ վառել, դյուրավառ նյութեր տեղադրել։


Արգելվում է 110 կՎ և 220 կՎ բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծերի հաղորդալարերի տակ տնկել այնպիսի
տնկիներ և ծառեր (հաշվի առնելով հեռանկարային աճը), որոնց բարձրությունը կգերազանցի 4 մ:


Արգելվում է մոտանալ և ձեռք տալ վնասված, ընկած կամ կախված 110 կՎ և 220 կՎ հաղորդալարերին, քանի որ
դրանցում կարող է լինել էլեկտրական լարում ։


110 կՎ և 220 կՎ բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտում, հաղորդալարերի տակ
ցակացած գործունեություն ծավալելուց առաջ անհրաժեշտ է տեղեկացնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական
ընկերությանը։


110 կՎ և 220 կՎ բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծերի հենարանների վրա ամրացված տեղեկատվական
նշանները զգուշացնում են, որ հարկավոր է հեռու մնալ այդ տարածքներից: Չի կարելի պոկել այդ նշանները և վտանգել
մյուսների կյանքը:


110 կՎ և 220 կՎ բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծերի հետ կապված ցանկացած վտանգավոր դեպք նկատելիս
անմիջապես զանգահարե՛ք 060 380 099/1039 հեռախոսահամարով և տեղյակ պահեք «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ
բաժնետիրական ընկերությանը։

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2025. Design and development by G Design Group