Նորություններ

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է KFW բանկի գործընկերների հետ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Գերմանիայի Զարգացման Բանկի /KFW/ էներգետիկայի և բնական պաշարների Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ծրագրի ղեկավար Սանդրա Լուտցի հետ: Ծանոթության նպատակով կազմակերպված հանդիպման ընթացքում խոսվել է այն մասին, որ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» (Հայաստան-Վրաստան հաղորդիչգիծ/ենթակայաններ) ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի էներգահամակարգի համար, քանի որ Այրումում տեղակայված 500/400/220կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի միջոցով հնարավոր կլինի միմյանց կապել Հայաստանի և Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերը, ամրապնդել տարածաշրջանային էներգահամակարգերի անվտանգությունը, ինչպես նաև ապահովել զուգահեռ աշխատանքի հնարավորությունները: Դրանից բացի հայկական և վրացական էլեկտրաէներգետիկ ցանցերը միացնելով միմյանց՝ հնարավոր կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանն ապահովել էլեկտրաէներգիայի հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային փոխանակման կարողություններով:

ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը KFW բանկի հետ կլինի բավական արդյունավետ ու ծրագիրը կիրականացվի բարձր մակարդակով:

Սանդրա Լուտցը շնորհավորել է Արթուր Բաղդասարյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա նշել է, որ «KFW բանկ-Բարձրավոլտ էլեկտրացանցեր» համագործակցությունը արդեն տասնամյակի պատմություն ունի և պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» բավական բարդ ու հետաքրքիր ծրագրի շրջանակներում:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group