Նորություններ

Աշխատանքային այց «Աշնակ» և «Վանաձոր-1» Ենթակայաններ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատանքային խումբը, գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանի գլխավորությամբ այցելել է ընկերության «Աշնակ» և «Վանաձոր-1» ենթակայաններ՝ տեղում ծանոթանալու ենթակայաններում իրականացվող վերակառուցման աշխատանքներին:

«Աշնակ» 220/110/10կՎ և «Վանաձոր-1» 110/10/6 կՎ ենթակայանները վերակառուցվում են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) վարկավորմամբ՝ «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» և «Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրերի շջանակներում: Ենթակայանների վերակառուցման աշխատանքներն իրականացնում է չինական «Xian Electric Engineering» ընկերությունը:

Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է փոխարինել ենթակայանների ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները, որի նպատակն է բարձրացնել էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը, նվազագույնի հասցնել սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակը, կրճատել շահագործման ծախսերը:

«Աշնակ» և «Վանաձոր-1» ենթակայանների շինհրապարակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատանքային խումբը դիտարկել է շինարարության ընթացքը, քննարկել են աշխատանքների կատարման ժամանակցույցն ու ծրագիրը նախանշված ժամկետում ավարտելու հարցերը:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group