Նորություններ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատակիցները մասնակցեցին շաբաթօրյակին

Մայիսի 3-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան ԲԷՑ ՓԲԸ-ի աշխատակիցները: Ընկերության վարչական ապարատի և «Հարավային» տեղամասի աշխատակիցները Երևան քաղաքում իրականացրեցին սանիտարական մաքրման, աղբի արտահանման, բարեկարգման  աշխատանքներ ընկերության հաշվեկշռում գտնվող շենք-շինությունների, ենթակայանների, անվտանգության գոտիների տարածքներում, ինչպես նաև վարչական շենքերի հարակից տարածքներում, իսկ «Հյուսիսարևելյան», «Արևմտյան», «Գորիս» և «Զանգեզուր» տեղամասերի աշխատակիցները համապատասխան մարզպետարանների և համայնքապետարանների կողմից տրամադրված տարածքներում: Ձմեռային եղանակային պայմաններից՝ ձնհալից հետո, մաքրման աշխատանքների իրականացումն անհրաժեշտություն էր, ինչը գիտակցելով՝ վաղ առավոտից աշխատակիցները մեծ նվիրումով և բարձր պատասխանատվությամբ իրենց ամրացված տարածքներում ապահովեցին մաքրման աշխատանքների պատշաճ իրականացումը:

Շաբաթօրյակին ընդառաջ, Ընկերության կողմից նախապես մշակվել էր աշխատակարգ, որոշվել էին պատասխանատուները, իսկ շաբաթօրյակին արդեն տրամադրվել էին անհրաժեշտ պարագաներ՝ ձեռնոցներ, աղբի պարկեր, բահեր և մի շարք այլ գործիքներ: Աշխատակիցների ակտիվ ներգրավվածությունը շաբաթօրյակին վկայում է նրանց հոգատար վերաբերմունքի մասին:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2025. Design and development by G Design Group