Մայիսի 3-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան ԲԷՑ ՓԲԸ-ի աշխատակիցները: Ընկերության վարչական ապարատի և «Հարավային» տեղամասի աշխատակիցները Երևան քաղաքում իրականացրեցին սանիտարական մաքրման, աղբի արտահանման, բարեկարգման աշխատանքներ ընկերության հաշվեկշռում գտնվող շենք-շինությունների, ենթակայանների, անվտանգության գոտիների տարածքներում, ինչպես նաև վարչական շենքերի հարակից տարածքներում, իսկ «Հյուսիսարևելյան», «Արևմտյան», «Գորիս» և «Զանգեզուր» տեղամասերի աշխատակիցները համապատասխան մարզպետարանների և համայնքապետարանների կողմից տրամադրված տարածքներում: Ձմեռային եղանակային պայմաններից՝ ձնհալից հետո, մաքրման աշխատանքների իրականացումն անհրաժեշտություն էր, ինչը գիտակցելով՝ վաղ առավոտից աշխատակիցները մեծ նվիրումով և բարձր պատասխանատվությամբ իրենց ամրացված տարածքներում ապահովեցին մաքրման աշխատանքների պատշաճ իրականացումը:
Շաբաթօրյակին ընդառաջ, Ընկերության կողմից նախապես մշակվել էր աշխատակարգ, որոշվել էին պատասխանատուները, իսկ շաբաթօրյակին արդեն տրամադրվել էին անհրաժեշտ պարագաներ՝ ձեռնոցներ, աղբի պարկեր, բահեր և մի շարք այլ գործիքներ: Աշխատակիցների ակտիվ ներգրավվածությունը շաբաթօրյակին վկայում է նրանց հոգատար վերաբերմունքի մասին:
News
Reliable partner, reliable system
Credit and grant programs
Caucasus Transmission Network I-III (Armenia-Georgia Transmission Line/Substations) Project, financed by KfW Bank
“ Electricity Transmission Network Improvement’’ Loan Project Reconstruction of 220/110/6 kV «Ararat-2» substation
“Electricity Supply Reliability Project - Additional financing” LoanProject Reconstruction of “Vanadzor-1”, “ Charentsavan-3 ” “Zovuni” substations
OUR PARTNERS
Copyright 2025. Design and development by G Design Group