Նորություններ

ԲԷՑ ՓԲԸ ղեկավարությունն այցելել է «Նորավան», «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայաններ

ԲԷՑ ՓԲԸ ղեկավարությունը, ի դեմս գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Միրզոյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ հերթական աշխատանքային շրջայցն է կատարել ընկերության 400/220/20 կՎ «Նորավան», 220/110/ կՎ «Ագարակ-2» և 220/110/35/10/6/ կՎ «Շինուհայր» ենթակայաններ, ծանոթացել է ենթակայանների վերակառուցման աշխատանքների ընթացքին։

Շրջայցին ներկա են գտնվել Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և պաշտոնատար այլ անձինք, որոնց ներկայացվել է «Նորավան» ենթակայանում կատարված աշխատանքների ընթացքը: Դավիթ Միրզոյանն ընդգծել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել մալուխների անցկացման աշխատանքները, կատարել բարեկարգման աշխատանքներ, իսկ 2025 թվականի ընթացքում իրականացնել ենթակայանի տեխնիկական վերազինման աշխատանքները։ Հատկապես նշվել է «Նորավան» ենթակայանի կառավարման շենքի նորոգման մասին, որտեղ տեղադրված արդիական սարքավորումները հնարավոր են դարձնում իրականացնել մոնիթորնիգ և  Երևանում և Թեհրանում։ 

Այցի ընթացքում դիտարկվել են նաև Հայաստանից՝ Իրան հենարանների տեղադրման հատվածները։ Վերջին երկու ամսվա ընթացքում տեղադրվել է մոտ 40 հենասյուն, կատարվել են բետոնացման աշխատանքները, որոնք իրականացվում են բարդ ռելիեֆային պայմաններում։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն ամրապնդել համագործակցությունը իրանական կողմի հետ՝ աշխատանքներն էլ ավելի օպերատիվ կազմակերպելու և իրականացնելու ուղղությամբ:

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հաջորդ կանգառը կատարել է 220/110/6կՎ «Ագարակ-2» ենթակայանում: Այստեղ ևս նախարարը մանրամասն ծանոթացել է ենթակայանի վերակառուցման աշխատանքներին։ Դավիթ Միրզոյանը շեշտեց, որ «Ագարակ-2» ենթակայանը կարևոր նշանակություն ունի էլեկտրաէներգիայի ճկունության և հուսալիության բարձրացման համար, քանի որ «Շինուհայր» ենթակայանից «Մեղրի-1» և «Մեղրի-2» էլեկտրահաղորդման գծերը միանում են «Ագարակ» ենթակայանին, որտեղից «Արասբարան-1» և «Արասբարան-2» էլեկտրահաղորդման գծերով էլեկտրաէներգիան մատակարարվում է Իրան։  1 ժամում ենթակայանը կարող է մինչև 300 մեգավատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան։  «Նորավան» ենթակայանի շահագործումից հետո հնարավոր կլինի այն ավելացնել ևս 200 մեգավատ հզորությամբ և ժամում 500 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա արտահանել Իրան, իսկ Հայաստան-Իրան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման և «Հրազդան» հանգույցի «Դդմաշեն» կայանի շահագործման պարագայում՝ արտահանման հնարավորությունը կավելանա ժամում հավելյալ 500 մեգավատով, ընդհանուր հանրագումարը կազմելով 1000 մեգավատ:

Սյունիքի մարզ կատարած շրջայցն ավարտվել է 220/110/35/10/6/կՎ «Շինուհայր» ենթակայանում: Գնել Սանոսյանը դիտարկել է ենթակայանում կատարված աշխատանքները։

Շինուհայր ենթակայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 1961 թվականին: Շահագործումից հետո այնտեղ կատարվել են մասնակի վերակառուցման աշխատանքներ:  Ենթակայանի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է 2018-2019թթ.: Ներկայումս աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Ենթակայանի դրվածքային հզորությունը 251 մեգավատ է։ Տեղադրված են մեկ 125 և երկու 63 մեգավատ հզորության նոր ավտոտրանսֆորմատորներ:Այն համակարգային նշանակության հանգուցային ենթակայան է և միակն է, որտեղ կան բոլոր 220, 110, 35, 10 և 6 լարումները։

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group